05 08 2024

2021-ին սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական ծրագրին. Գառնիկ Դավթյան

2021-ին սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական ծրագրին. Գառնիկ Դավթյան

2021 թվականին Ալիևի հայտարարությունից հետո «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցը սկսեց ավելի ակտիվ գործել, իսկ հիմնական թեզը հետևյալն էր․ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:

«Փաստացի սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական ծրագրին, որի նպատակը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։  Ըստ այդ ծրագրի, իրենք չեն վստահում Հայաստանի իշխանություններին և Հայաստան տեղափոխված ադրբեջանցիները պետք է ցանկանան այնպիսի մանդատ, որը կապահովի իրենց անվտանգությունը։ «Արևմտյան Ադրբեջան»-ը բավականին լուրջ աշխատանք է տանում միջազգային կառույցներում, հանդիպում է տարբեր պաշտոնյաների հետ, ներկայացնում է իրենց «մշակույթը», որը մեր բազմադարյա մշակույթի պատճեն է»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ