23 12 2022

Դուք ուզում եք հարկել այն մարդկանց, ում եկամուտի հիմնական աղբյուրը դրսից փոխանցումներն են. Արթուր Խաչատրյան



Այս օրենսդրական փոփոխության մեջ ռիսկեր եմ տեսնում, որոնց մասին կառավարությունը բացահայտ չի խոսքում: «Ազգային ժողովում ելույթի իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր խաչատրյանը:

«Մի քանի անգամ փորձ է արվել հարկել խոպանչիներին, այսինքն մարդը եկամուտը ստանում է ոչ հայաստանում, գալիս է Հայաստան իրեն հարկում են: Այն, որ նման կարգավորում աշխարհի ընդամենը մեկ երկրում է գործում, որ դու հարկ ես վճարում՝ անկախ նրանից, թե որտեղ ես աշխատել, կա, բայց մեծամասնությունը դա չի անում: Այսինքն մեր հայրենակիցները, ովքեր ՀՀ-ում չեն կարողանում աշխատանք գտնել, ստիպված վերցնում են պանդուխտի ցուպը և գնում են դուրս, այնտեղ կոպեկ-կոպեկ աշխատում են, փողը փոխանցում են էստեղ, հիմա կառավարությունը պահանջում է, որ իրենք հայտարարագրեն իրենց եկամուտները»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ