15 12 2022

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ.  մենք ակնկալում ենք մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս խաղաղապահ զորակազմը ակտիվորեն աշխատում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Եռակողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ կողմերն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն: Անընդունելի է քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը», - հայտարարել Է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող "սադրիչ մեղադրանքները անթույլատրելի են և  ոչ արդյունավետ, որտեղից էլ որ լինեն"։

 «Խաղաղապահները ամբողջությամբ կատարում  են իրենց գործառույթները՝  հանդես գալով որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր», - նշել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ