«ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններով հանդես ենք՝ եկել արտահերթ նիստ հրավիրելու պահանջով , գտնումենք ,որ ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԺ-ն հրատապ կարգով պետք է հրավիրի արտահերթ նիստ,հանդես գա ԱԺ հայտարարությամբ»,-այսմասին լրագորղներիհետ ճեպազրույցի ժամնանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հայտարությունն արդեն դրվել է շրջանառության մեջ։
« Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է նախ ուղղված՝ ռուս խաղաղապահների առաքելության դեմ, ինչպես նաև հերթական քայլերն է՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու և իրենց հրեշավոր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որևէ պարագայում սա պետք է թույլ չտանք, իսկ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկեն, հրժարվեն թուրքահպատակ ծրագրերից։ Այս ամենն ինչ, որ եկել հասել ենք այս իրավիճակին նաև՝ ՀՀ իշխանության ղեկը զավթած խմբակի անմիջական գործունեության արդյունքն է,որ երկիրը բերեց հասցրեց այս վիճակին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«ՀՀ -ն պետք է շատ հստակ հայտարարի,որ Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորն է, ցավն այն է, որ ՀՀ-ն հենց դրանից էլ հրաժարվում է ․ Հայաստանը չի կարող ձեռքերը լվանալ»,-վստահեցնում էՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ վստահեցնելով․ « Հայ մարդն այսօր իրավուքն չունի նստել տանն ու տեսնել, թե ինչպես են իրենց քույրերն ու եղբայրները ենթարկում աղետի․․․Ոչինչ կորած չէ , ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա , եթե ՀՀ-ն ունենար հայկական իշխանություններ։ Պետք է դիմադրություն ցույց տանք, խառնենք բոլորի խաղաքարտերը և դրա ուժը հայ մարդն է, հայ ժողովուրդը»,-հատկանշեց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը