12 12 2022

Թերսնումների հիմնական պատճառն այն է, որ բնակչությունը տեղյակ չէ, թե որն է ճիշտ սնվելը. փոխնախարար

Թերսնումների հիմնական պատճառն այն է, որ բնակչությունը տեղյակ չէ, թե որն է ճիշտ սնվելը. փոխնախարար

Ազգային ժողովում քննարկման ժամանակ  էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին հարց ուղղեցին թերսնման հետ կապված: Փոխնախարարը պատասխանեց.

«Թերսնումների հիմնական պատճառն այն է, որ բնակչությունը տեղյակ չէ, թե որն է ճիշտ սնվելը: Սննդակարգում մի բաղադրիչի ներառումն արդեն խնդիր է, օրինակ եթե կարտոֆիլիը օգտագործվում է 33 տոկոսով կամ հացաբուլկեղենը դա խնդիր է:

Կան որոշակի տեսակի ապրանքատեսակներ, որոնք գերակշիռ մաս են կազմում և դրանք էլ պատճառ են հանդիսանում թերսնման:

Երբ վերլուծում ենք ցուցանիշը, որ մինչև 2 տարեկան երեխաների 66 տոկոսը թերսնված է, դա ոչ  թե ծնողները չեն կերակրում, այլ չգիտեն, թե ինչ կերակրեն կամ իրենք սնվեն, սա առողջապահական կարևոր խնդիր է առաջացնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ