25 08 2023

Մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում. Արցախի պետնախարար

Մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում. Արցախի պետնախարար

«Արցախում այս պահին մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում, օրգանիզմի հյուծվածություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է  Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

Նա նշում է, որ  շրջափակման հետևանքով Արցախում բազմապատկվել են հղիության ընդհատման դեպքերը, քրոնիկ հիվանդների մոտ անընդհատ սրացումներ և հիվանդության զարգացումներ  են արձանագրվում։

«Այս պատկերը ժամանակի ընթացքում կարող է փոխվել բացասական իմաստով, դեպքերն աճելու են։  Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մարդկանց կյանքերի փրկության ուղղությամբ կամ պետք է իրավիճակը կարգավորել կամ անգործություն ցուցաբերելով՝ դառնալ  ցեղասպանության մասնակից կամ ադրբեջանական ցանկությունների համար այդ մարդկանց զոհաբերելուց փրկել։

Ինչո՞ւ եմ ասում զոհաբերություն, քանի որ Ադրբեջանի նպատակը հենց դա է՝ զոհաբերել մարդկային կյանքեր, որպեսզի մնացածի համար դա դաս դառնա ու ամենակարճ ժամկետում Արցախը հայաթափվի»,- ասում է  Գ. Ներսիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ