Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող զարգացումները նաև այս համատեքստում պետք է դիտարկել։
Երբ Արցախյան հակամարտության հիմքում չես դնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և անջատում հանուն փրկության սկզբունքը, հակամարտությունը վերածվում է տարածքային վեճի, իսկ հայկան կողմը՝ ագրեսորի։ Իսկ ագրեսոների նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ և նրանց վրա դրավում են տարբեր, այդ թվում նաև ֆինանսական՝ հաճախ բավական ծանր պարտականություններ։
Ադրբեջանը գնում է հենց այս ճանապարհով, որովհետև իրենց համար պատերազմը չի ավարտվել։
Արցախի ընդերքի նկտամամբ վերահսկողության հաստատման փորձերը վկայում են, որ ի տարբերություն մեզ, թշնամին բավական լավ է պատկերացնում Արցախի արժեքը նաև բառի բուն իմաստով։
Իհարկե, շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ իրենք չեն պատրաստվում սահմանափակվել միայն Արցախի ընդերքի նկատմամբ վերահսկողությունով։
Ռազմատուգանքի անվան տակ շատ հավանական են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանքերի և օգտակար հանածոների նկատմամբ վերահսկողության սահման փորձերը ևս։
Եվ սա այնքան ժամանակ, քանի հայկական կողմը հակամարտությունը չի վերադարձնի ինքնորոշման իրավունքի համար պայքարի ուղեգծի մեջ և չի կարողանա դարձյալ բոլորին համոզել, որ ագրեսորը թուրք-ադրբեջանական տանդեմն է։
Այն պարագայում, երբ Արցախում դեռևս հայտնաբերվում են արգելված զենքի կիրառման հետքեր, երբ Ադրբեջանի դպրոցների և մանկապարտեզների համար տպագրվում են հայաֆոբ նյութեր, երբ Բաքվում գործում է հակամարդկային թանգարանը, երբ հրապարակվում են հայ կանանց մարմինների պղծման ու գերիներին գնդակահարելու ապացույցները, ադրբեջանին որպես ագրեսոր և հայաֆոբ ներկայացնելը դառնում է կամքի հարց և հակառակը՝ դա չանելը ապացուցում է թշնամական շահերի սպասարկու լինելու հանգամանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը