30 11 2022

Չպիտի առաջնորդվել ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով․ Քրիստինե Վարդանյան

Չպիտի առաջնորդվել ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«1915-ին համատարած աղետի ու փլուզման պայմաններում մի քանի վայրերում հաջողվեց կազմակերպել ինքնապաշտպանություն:

Ինքնապաշտպանական գործողություներն էլ այնպես չէ, որ բոլոր դեպքերում հաջող ավարտ ունեցան. եթե Վանի ինքնապաշտպանությունը դարձավ փրկության օրինակ, Տարոնում դեպքերը նույքան հաջող չընթացան:

Բայց էականն այլ բան է: Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի հետո ստեղծված Հայաստանի Հանրապետության կյանքում վճռական դերակատարություն ունեցան պայքարը երբեք չդադարեցրած գործիչները` Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Դրոն ...

Եվ դա պատահականություն չէ, այդպես է միշտ: Պայքարողին է տրվում որոշելու իրավունքը:
Հիմա էլ է համատարած փլուզում, բայց միևնույնն է, վաղվա Հայաստանում որոշողները լինելու են այսօր պայքարը չդադարեցնողները, չհոգնողները, ընկնողները, բայց վեր կենալ կարողացողները:
Պայքարի դաշտերի պակաս էլ չկա. Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների կողքին կանգնելուց, Լոռու մարզում ծեծված քաղաքացիներին մենակ չթողնելուց, մինչև արցախահայերի կամ ապօրինի հետապնդվող քաղաքացիների իրավունքների պաշտպանություն:

Բոլորը դեպքերը պայքարի դաշտեր են, բոլորը մեր «ինքնպաշտպանական մարտերն» են: Ելքերն էլ կարող են տարբեր լինել: Բայց մենք չենք կարող ասել` եթե մեծ պատկերում դեռևս լույս չի երևում, ուրեմն փոքր քայլերն անիմաստ են: Դրանք անպայման տալու են իրենց արդյունքը: Ուրեմն միակ տարբերակը մնում է չհուսահատվելը, և «երբեք, երբեք, երբեք չհանձնվել»-ը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ