17 11 2022

Չկա որևէ երաշխիք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պատերազմ չի լինելու․ Աբրահամյան



«Չկա որևէ երաշխիք, այն ճանապարհով, որ հգնում է իշխանությունը  և  նույնիսկ  խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պատերազմ չի լինելու»,-այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  

Նրա խոսքով այս պահին ինքնրոշման իրավունքի սկզբունքը, որը  գլխավորն էԱրցախի հետ կապված գործընթացում որևէ կերպ բնակցություններում  չի շոշափվում  և որևէ կերպ արձանագրված չէ։

Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան պատգամավորն ասաց․

«Վերջին տարբերակը, որը քնարկվել էր,  այն էր, որ Արցախի հարցը թողնում են հետագա սերունդներին , այսինքն ով է ասում, որ մեր ընտրությունը տարիներ շարունակ եղել է  վատի և վատագույնի միջև,   և  երկրորդը , եթե նույնիսկ դա թողնվում է  այն տարբերակով, որը ներկայացնում է իշխանությունը սերունդներին, ապա պետք է հասկանալ արդյո՞ք դա  թույլ է տալիս կայունությու և անվտանգություն ապահովել  մեր ըտարածաշրջանում , ակնհայտորեն դա չի ստացվելու, որովհետև իրավիճակը դա է վկայում ։ Երկրորդը,   երբ ասում են գործընթացը ձգձգվում է  կամ թողնում են սերունդնրի վրա չի նշանակում , որ  էջը փակվում է»,-ասաց պատգամավորը ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ