Մի երկրում, որտեղ Նիկոլն աշխատում է վարչապետ, գալիս է Ազգային Ժողովի ամբիոն և ասում է քեզնով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, քեզնով պետք է զբաղվի Քննչական կոմիտեն, այստեղ իրավական ոչ մի բանի մասին խոսք գնալ չի կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Էս երկրում, երբ քննիչը դարձել է ստորագրող մարմին, քննիչից հասնում է ստորագրություն էն քաղաքական որոշման տակ, որը կայացրել է Նիկոլը։ Հատուցման ժամը գալու է և այդ ժամանակ որևէ մեկին չես կարողանալու բացատրել, որ դու ընդամենը ստորագրություն դնող էիր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը