Շուրջ 5 տասնյակ հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներ դեմ են հանդես եկել քաղաքային տրանսպորտի թանկացմանը:
Նրանց հայտարարության մեջ ասվում է. «Օրվա քաղաքային իշխանությունների ձեռամբ, դամոկլյան սրի պես, մի նոր աղետ է կախվում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի գլխին։
Հունվարի 1-ից մինչև 300 դրամ թանկանալու է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։
Վճռականորեն մերժում ենք քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը և միանում ենք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնությանը՝ ընդդեմ թանկացման և հօգուտ քաղաքային տրանսպորտից օգտվելու մատչելի փաթեթի (1 ուղևորափոխադրման առավելագույն գինը՝ 100 դրամ) իրականացվող քաղաքացիների ստորագրահավաքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը