25 11 2024

Չեխիայի դեսպանը նստել է աղբատարի ղեկին՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Չեխիայի դեսպանը նստել է աղբատարի ղեկին՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

 

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հաստատությունում:

«Ծանր աշխատանք է, բայց մենք աստիճանաբար մաքրում ենք աշխարհը կանանց նկատմամբ բռնությունից: Եկեք աշխարհը նարնջագույն դարձնենք», - X-ում գրել է դեսպանը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է: Բացի այդ, ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվում է «Գունավորեն՛ք աշխարհը նարնջագույն. եկե՛ք հիմա արմատախիլ անենք բռնությունը կանանց նկատմամբ» խորագրով արշավը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ