2020 թվականի պատերազմից առաջ Լիպարիտյանը նշում էր, որ Փաշինյանը մի քանի կարևոր փոքր քայլեր է արել Ադրբեջանի հետ փոխվստահությունն ավելացնելու ուղղությամբ, մեջբերեմ. «սակայն ան տակավին պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության տանելու ավելի հիմնական և հանդուգն քայլեր անելու»: Ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ իր ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքի շնորհանդեսի ժամանակ՝ անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի ոչ հայանպաստ գործունեությանը:
«Խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ հանդուգն քայլեր է պահանջում Լիպարիտյանը Փաշինյանից 20 թվականից առաջ, և հետաքրքիր է, որ 20 թվականի պատերազմից հետո Հայաստան եկած, խորհրդարանում, մամուլում ակտիվորեն հանդես եկող Լիպարիտյանը չի անդրադառնում Փաշինյանի իշխանության արած հանդուգն քայլին, որի հետևանքով Արցախի այսպիսի պատկեր ունենք՝ այն էլ շատ կասկածելի: Եվ նա որևէ կերպ չի քննադատում այս պատկերի ստեղծման հեղինակներին՝ գործող իշխանությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը