«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուրախ է Բերդ խոշորացված համայնքում ընտրությունների գործընթացն այսօր կայացած ավագանու նիստով իր տրամաբանական հանգրվանին բերելու և ժողովրդի քվեն վերահաստատելու համար, ընդդիմադիր պատգամավորն հպարտությամբ է խոսել Բերդում վերընտրված «Զորավոր համայնք» դաշինքի հաղթանակի մասին և հայտարարել է, թե Բերդում ընտրություններին ընդառաջ և դրանից հետո սկիզբ առած ձերբակալությունների շղթան արդյունք չտվեց, իշխանությունը վերջնականորեն պարտվեց Բերդում։
Նշենք, որ այսօր Բերդում ավագանու առաջին նիստը կայացավ և վերջին ՏԻՄ ընտրություններով վերընտրված համայնքապետ Հարություն Մանուչարյանի և նրա երկու թիմակիցների կալանավորումից հետո, ազատազրկման վայրից վերջիններիս ուղարկած ինքնաբացարկի դիմումներից հետո մի պահ տպավորություն ստեղծվեց, որ իշխանական ճնշումներով Բերդում իրավիճակ է փոխվել, սակայն այսօր հրավիրած առաջին ավագանու նիստին ընդդիմադիր Զորավոր համայնքն առաջադրեց իր կին թեկնածուին՝ Աստղիկ Հակոբյանին և նա դարձավ Բերդի համայնքապետ, այսինքն իշխանույթունն այդպես էլ չկարողացավ Բերդում իշխանությունը խլել ընտրված ընդդիմադիր դաշինքի ձեռքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը