Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը բավարար է,և վրդովվել Է դրանում ՀԱՊԿ-ն այնտեղի ներքաշելու փորձերից, հայտնում է РИА Новости-ն։
«Պատերազմն ավարտվեց ...Կողմերը, կոպիտ ասած, որոշեցին, որ միջնորդի կարիք ունեն։ Սա նորմա է, դասական է: Բնականաբար, դա (միջնորդը –խմբ․) Ռուսաստանն է։ Դիմել են Ռուսաստանին, Ռուսաստանն այնտեղ հարյուրավոր մարդկանց է ուղարկել։ Հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռչում։ Ռուս սահմանապահները․․․ Էլ ի՞նչ է պետք: Թող այդ ուղղությամբ էլ աշխատեն», - հայտարարել է Լուկաշենկոն։
«Ես իզուր չեմ ասել, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե դա ինչ խաղ է: Ինչո՞ւ են այնտեղ ներքաշում Եվրամիությանը։ Ինչո՞ւ են այնտեղ փորձում քարշ տալ ԵԱՀԿ-ին։ Հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Կարծես թե մենք այլևս այ անելիք չունենք», - շարունակել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ հերթական նստաշրջանի ժամանակ հարկավոր է մանրամասն քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
«Ամեն դեպքում դու ինքդ եղել ես այնտեղ, տեսել ես, թե ինչ է կատարվում։ Եվ միացյալ շտաբի պետն էր աշխատում։ Նրանք մասնագետներ են: Օրինակ, երբ առաջարկվում էր այնտեղ ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ես մտածեցի՝ արդյո՞ք մենք այստեղ ՝ Բելառուսում, Զասից ավելի ուժեղ մարդիկ ունենք․․․Դուք ներգրավված եք այս գործընթացում, տեսնում եք, թե ի՞նչ է կատարվում այնտեղ։ Դե, դիտարկումներ արեք և զեկուցեք։ Էլ ինչի՞ համար այնտեղ ինչ-որ դիտորդներ ուղարկել Բելառուսից, Ռուսաստանից և այլ տեղերից»,- ասել Է Բելառուսի նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը