27 10 2022

Մոսկվան առաջարկել է Ղարաբաղի 5 շրջանը տալ, սակայն Երևանը գնացել է իր ճանապարհով. Պուտին



Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ և նրան փոխանցել հինգ շրջան։ Ընդ որում ՝ Ղարաբաղի հետ կապի համար թողնել երկու խոշոր շրջան: Այս մասին այսօրր Վալդայ ակումբի լիագումար նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման հետևյալ ուղղությամբ` կա երկու շրջան՝ Քելբաջարի և Հարավի ինչ- որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչո՞ւ պահել դրանք»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ղարաբաղի հետ կապի համար երկու հսկայական շրջանը բավական էր։ ՌԴ նախագահի կարծիքով` դա կլիներ արդար, կվերադառնային փախստականները։ Դա կլիներ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու լավ քայլ։

«Հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է` դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է։ Այժմ քննարկվում է կարգավորման և խաղաղության պայմանագրի հարցը»,–ասել է Պուտինը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ