ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանքով է ընդունել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ Մարիա Զախարովայի՝ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ ԱԳՆ-ին:
«Մենք պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել, թե ինչի հետ է կապված այդ ամենը։ Մենք ելնում ենք նրանից, որ այդ տեղեկատվության հաստատման դեպքում դժվար է այն որակել որպես բարեկամական քայլ, որը համապատասխանում է մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին», - նշել է Զախարովան։
«Պաշտոնական պատասխան ստանալուց հետո ռուսական կողմը կորոշի՝ իչպիսին կլինեն իր ապագա գործողություններն ու արձագանքները»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել էր, որ իրեն «անցանկալի անձ» են ճանաչել Հայաստանում։ Նա նման որոշումը համարեց վիրավորական քայլ և իր թելեգրամայն ալիքում հրապարակեց ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից ստացված համապատասխան էլեկտրոնային նամակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը