26 10 2022

Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ․ Պուտին

Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ․ Պուտին

Միջազգային ահաբեկչական խմբավորումները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ առցանց նիստի ժամանակ։

«ԱՊՀ երկրները դեռ չեն բախվել այնպիսի ահաբեկչական այնպիսի սպառնալիքների, ինչպիսին առկա են այժմ, պետք է պաշտպանել  բնակչությանը», - նշել է Պուտինը:

 «Աշխարհը դառնում է բազմաբևեռ, սակայն ոմանք փորձում են «պահպանել իրենց խարխլված հեգեմոնիան»»,- նշել է ՌԴ նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ