25 10 2022

Կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կ․ Զատուլինի մուտքի համար․ Գեղամ Ստեփանյան

Կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կ․ Զատուլինի մուտքի համար․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը գրում է․

«ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։

Կոնստանտին Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, ով հետևողականորեն պաշտպանել է հայկական շահերը՝ անկախ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժից ու ղեկավարից, անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից։ Այս առումով կարևոր եմ համարում նշել նաև այն փաստը, որ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար  նա դեռևս 2010 թ. հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։

Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները կվերանայեն իրենց այս որոշումը և կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու  Հայաստան և Արցախ Կոնստանտին Զատուլինի մուտքի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ