25 10 2022

Աներձագը ողջունում է

Աներձագը ողջունում է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ եթե այլ երկրի քաղաքացին խառնվում է Հայաստանի ներքին գործերին և, օրինակ, հայտարարություն է անում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, կամ միջամտում է  այլ ներքաղաքական հարցերի, ապա նրա մուտքը տվյալ երկիր արգելելը սպասելի էր։

Կարծում եմ՝ այս քայլը սպասելի էր և տեղին։ Արդեն ասացի, ոչ միայն տեղին եմ համարում, այլև ասացի, թե ինչու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ անդրադառնալով ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ՀՀ  մուտքի արգելքին։

Ըստ նրա, Հայաստանն ունի իր ներքին քաղաքական կյանքը, և ցանկալի չէ, որպեսզի որևէ այլ երկրի քաղաքական գործիչ կամ որևէ մեկն այլ երկրից մեր ներքաղաքական կյանքինորևէ ձևով միջամտի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ