Երևանում տեղի է ունենում համաշխարհային աստղ 50 Cent-ի համերգը, որին անմասն չեն մնացել նաև իշխանական պատգամավորները։
Համացանցում լուսանկար է տարածվել որտեղ երևում է ՔՊ֊ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` տիկնոջ հետ, Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ֊ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու կինը։
Կադրերից երևում է, որ իշխանականները հանդիսատեսի առաջին շարքերում են։ Նշենք, որ ռեփերի համերգի տոմսերի արժեքը 30 000-300 000 դրամ էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը