2018 թվականին ճանապարհները փակողների մեջ շատ էին մարդիկ, որոնք չունեինն աշխատանք կամ աշխատում են ցածր աշխատավարձով, ինքնազբաղվածներ էին և այլն։ Էդ մարդկանց փողոց էին հանել լավ ապրելու հեռանկարով։ Ասում էին՝ դու՝ ժողովուրդ, վատ ես ապրում, որովհետև քեզ թալանում են, հարստանում են, Սաշիկ-բան, լավ եք հիշում։ Այ որ մենք գանք, բոլորդ լավ կապրեք։ Էն մարդիկ, որոնք փողոց էին դուրս եկել էդ ակնկալիքով, հիմա ինչո՞վ են զբաղված։ Ես ում ճանաչում եմ, որոնք լավ ապրելու հույսով փողոց էր փակում, ու իշխանության անդամ չդարձան, կա՛մ էստեղ չեն, արտագաղթել են, կա՛մ էլ հիմա մի քիչ ավելի վատ են ապրում, կա՛մ գործն են կորցրել, կա՛մ եկամուտն է պակասել։ Լավագույն դեպքում դոփում են տեղում։ Ամենահասարակ օրինակը՝ 2016 թվականին, 2018 թվականին և 2021 թվականին նույն մարդիկ են շուկայում ապրանք վաճառում, կանաչի վաճառում, մի տատիկ է իմ տեսադաշտից պակասել, նա էլ երկու ամիս առաջ մահացել է կորոնավիրուսից։ Մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց, որ լավ ապրեն, էսօր ի՞նչ են տեսնում՝ ապրանքի աննախադեպ թանկացում․ էս կարգի գնաճ երբեք չենք ունեցել, երբեք։ Դու որ դուրս եկար փողոց, ոչ մի բանդ չի ավելացել, բայց այ ում որ բերել ես քո գլխին իշխանավոր, այ իրենք դզվել են։ Էնքան, ինքչան նկատելի է թանկացումը, նույնքան նկատելի է սրանց ճոխ ապրելակերպը։
Էն որ քեզ թալանում էին նախկինում, դու դա չէրիր տեսել, դու լսում էիր, առաջին հերթին Նիկոլից էիր լսում։ Բայց հիմա դու տեսնում ես, որ քո աչքի առաջ իշխանավորը հարստանում է։ Դու ամբողջ տարին աշխատում ես ու չես կարողանում փող հետ գցել, ասում ես՝ հենց մի քիչ գումար ունենամ, կգնամ օգոստոսին մի 10 օր հանգստանալու, գալիս է ժամանակը, տեսնում ես, որ չէ, չես կարող․ մեկ էլ տեսնում ես ինտեռնետում ֆոտոներ, թե ոնց է Նիկոլի աներձագը ԱԺ նախագահի հետ թանկ հյուրանոցներում, լողափերում կյանքը վայելում։ Բայց չեմ հիշում, որ Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը էդ ճառերով գային իշխանության։
Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում ու ասում էր՝ մարդը սենց պտի լինի, որ մի ընկերը ՊԵԿ նախագահ լինի, մի ընկերը ֆինանսնարեի նախարար լինի, մի ընկերը Կենտրոնական բանկի նախագահ լինի, դուք ձեր ընտանիքներն էնպես եք պահում, որ դրա պատճառով ժողովուրդը հացին կակա է ասում։ Սա Նիկոլի խոսքերն են։ Դե ասեք, եթե Հրաչյայի փեսան վարչապետ չլիներ, ինքը ամառը ո՞րտեղ էր տաշտ դնելու ու լողանար մեջը։ Բայց էս մարդիկ օրնիբուն փարթիների մեջ են։ Թե սխալ եմ ասում, վաղը նամակներով գրեք, որ չէ, Սևակ, խաբում ես, մենք ապրում ենք Նիկոլի մերձավոր շրջապատի պես, 2018 թվականից հետո երեք հատ դաչա ու տուն ենք առել։
Սրանց երբեք չի հետաքրքրել ձեր վիճակը, հետաքրքրել է էնքանը, ինչքանը կարող էին օգտագործել, որ վերցնեն իշխանությունը՝ մոլորեցնելով ձեզ։ Հազար անգամ ասում էին կան մենաշնորհներ, որոնք չեն թողնում բիզնեսն աճի, կախվածության մեջ են դրել ժողովրդին, ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքում ու գին են թելադրում և այլն և այլն։ Կարծեմ պայքարում էին օլիգարխիայի դեմ։ Ազգային ժողովի ՔՊ բաժնի առաջին շարքում ո՞վ ա նստած, թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը չէ՞։ ՔՊ ցուցակի 5-րդ համարն էր։ Խաչատուր Սուքիասյանը հիմա ունի էն հնարավորությունը, որն ուներ 2018 թվականի՞ն։ 2018-ին շատ բան ուներ, բայց ավելացրեց բենզալցակայանների ցանց, մարդը ավիաընկերություն է ձեռք բերել, օդանավեր է բերել։ Էդ ինչի՞ Սերժի վախտ չէր անում․ մեծացել են, չէ՞ հնարավորությունները։ Աչքը լույս, թուրքերի հետ սահմանը բացեն, Ֆորբսի ցանկով առաջատար տեղեր կզբաղեցնի։ Հա, ձեր աչքն էլ լույս, Սուքիասյան Խաչատուրի եղբայրը, էն որ Երևանի կենտրոնում զենքն էր խաղացնում ու աջ ու ձախ վիրավորում, հիվանդանոցում պառկելուց հետո ազատ է արձակվել։ Էս արդար իշխանությունը պրոֆեսոր Չարչյան Արմեն է կալանավորում, բայց խուլիգանության հոդվածով բռնածին բաց է թողում։ Գուցե նրա համար, որ եղբայրը օլիգա՞րխ է։
Նիկոլ Փաշինյանն առաջ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, թվարկում էր անուններ, թե՝ ինչի վրա մատդ դնում ես՝ իրենցն է, այսինչինն է։ Բա հիմա էլ ձերն է։ Մեզ ասում էին՝ հանքերը ժողովրդին ն էր, սեփականացրել են․ ո՞նց եղավ, որ Զանգեզուրի կոմբինատը մի փահայատիրոջից անցավ մյուսին, հետո անցավ մի մասը կառավարությանը, կուրացիան անելու է Նիկոլի թիմակիցներից մեկը։ Ես չեմ կառավարելու, դու չես կառավարելու, էն որ հրապարակում էիր քնում, որ Նիկոլն իշխանության գար․ Նիկոլի թիմակիցն է տնօրինելու։ Քեզ փող է հասնելո՞ւ։ Չէ, ժողովուրդ, ընդամենը քո բազային թոշակը ավելանում է 2100 դրամով, դե քեֆ արա, թող իրենք մի քանի դաչա ավելի առնեն։ Փողերի վրա նստած են մարդիկ, փողով են իշխանությունը պահում, ընտրություն հաղթեն, ֆեյքեր կպահեն, իրենց հավատարիմ շնիկներին գործի կտեղավորեն, պետք է, չէ՞, իրենց ծառայություն մատուցողներին մի բան տան։ Պետք լինի՝ բանդաներ կպահեն։ Փող է, չէ՞։
Ժողովուրդ, բա մենք սրա դեմ չե՞նք պայքարել։ Ու դուք զարմանում եք, թե ինչու եք շարունակում վատ ապրե՞լ։ Հենց դրա համար, ժողովուրդ, որովհետև իրենք են սկսել են շատ ավելի լավ ապրել, ու իրենք լավ են ապրում ոչ թե նրա հաշվին, որ, ասենք, պետբյուջեն աճում է, տնտեսությունը զարգանում է, ոչ, այլ՝ քո վատ ապրելու հաշվին։ Եթե լավ աշխատեին, պետությունը կզարգանար, տնտեսությունը կաճեր, բյուջեն կավելանար, ու բոլորս կսկսեինք լավ ապրել, իրենք էլ մեզ հետ ու մեզնից լավ, բայց ամեն ինչ վատացել է, իրենք սկսել են լավ ապրել, ուրեմն՝ ո՞ւմ հաշվին։
Նիկոլը, որ վարչապետ չլիներ, Ալեն Սիմոնյանի եղբայրը մի քանի ընկերության մեջ փայատեր կլինե՞ր, պետական ասֆալտի տենդեր կշահե՞ր։ Ասում են եկող տարի 500 կիլոմետր ասֆալտ ենք անելու, ժողովուրդ․ հըն, ժողովուրդ, ասֆալտի թագավորները մտածում են ասֆալտ անեն, որ ժողովրդի համար լավ լինի՞, թե՞ որ իրենք, իրենց ախպերները, հեռու-մոտիկ բարեկամները փող աշխատեն։
Կրկնում եմ, բացի քպ-ականներից, ո՞ւմ եք ճանաչում, որ սրանց գործունեության արդյունքում սկսել է լավ ապրել։ 2017 թվականին մեր երկրում կար 100 հազար ընտանիք նպաստ ստացող, 2021 թվականին նպաստ ստացողների թիվը նույնն է։ Նշանակում է՝ մարդիկ աղքատությունից աչք չեն բացում։ Սրանց էկոնոմիկայի նախարարն ասում էր եթե մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չլինի, հրաժարական կտամ, մի շաբաթ հետո ասաց՝ հումոր եմ արել։ Ժողովուրդ, կատակ չի արել․ հլա գնացեք Նիկոլին հարցրեք՝ թիմիդ բյուջեն երկնիշ աճ չունի՞։ Նայել ե՞ք սրանց հայտարարագրերը․ անտերը ոնցոր ինկուբատոր դրած լինեն․ անշարժ գույքն ու քեշ փողը ավելանում է։ Ու ես մտածում եմ՝ եթե մեր երկրում ոչինչ չի փոխվում, ոչինչ չի զարգանում, բայց դու դերասանից դառնում ես դեպուտատ ու տներ ես առնում, ուրեմն մի բան կա, չէ՞ էդտեղ։
Կարճ ասած՝ մեր երկրում նախադեպ բան է տեղի ունենում․ երկիր կորցրած, տնտեսությունը քայքայած, պետական պարտքն ավելացրած, ժողովրդին աղքատության մեջ պահող իշխանությունը հարստանում է։ Մարդիկ, որոնք քո վիճակը շահարկելով, եկան իշխանության, հիմա նստած են քո գլխին ու քո անունից հարստանում են։ Ու սա դեռ վերջը չէ, ամեն ինչ ավելի է վատանալու․ հացը թանկանալու է, որովհետև ցորենի դաշտերը մնացին թուրքին, հոսանքը անջատումներով ես ստանալու, որովհետև ՀԷԿ-երը մնացին թուրքին, ատոմակայանի հարցն էլ տեղից չի շարժվում, ջուրն էլ է թանկանալու, որովհետև առուները մնացել են թուրքին։
Բայց սրանք ուզում են մնալ ու իշխել։ Եթե դու անտարբեր ես, էլ ինչի՞ց ես դժգոհում, իրավունք ունե՞ս։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը