25 10 2022

Ուշագրավ է, որ Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջանում՝ Արցախի շահերը պաշտպանելու համար․ Մանուկյան

Ուշագրավ է, որ Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջանում՝  Արցախի շահերը պաշտպանելու համար․ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է ․

Նիկոլ Փաշինյանի ադրբեջանահաճո քայլը

Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով ընտանեկան թերթի հետևում, մի լուր է տարածել, ըստ որի՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Նիկոլենց թերթը գրում է, որ նա Նիկոլ Փաշինյանին քննադատել է ու դրա համար էլ արգելել են մուտքը ՀՀ։

Զատուլինը ՌԴ-ում հայկական շահերի պաշտպանության հիմնական լոբբիստներից է, դումայի ամենահայամետ պատգամավորներից։

Ուշագրավն այն է, որ Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջանում՝ Արցախ այցելելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։

Նիկոլը հերթական ադրբեջանամետ քայլն է անում, ու հերթական քայլն անում Ռուսաստանի հետ թշնամանալու ուղղությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ