Ինչպես արդեն նշել էինք, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելեել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ:
Պատգամավորների հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ով ամիսներ շարունակ գտնվում էր անազատության մեջ: Նա հարց ուղղեց պատգամավորներին՝ ասելով, որ այսօր ժողովուրդը հոգով պատրաստ չէ հաղթանակի, ինչպես են պատկերացնում պատերազմի դեպքում հաղթանակը:
«Խաղաղությունը երաշխիքների համադրմամբ ձևավորված արդյունքն է, իսկ անվտանգության համար կան ազգային և միջազգային երաշխիքներ: Ազգային երաշխիքը քո ուժն է, բանակը և համախմբվածությունը, իսկ միջազգային երաշխիքները խելացի բանակցային գործընթացն է»,-պատասխանեց Սեյրան Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը