24 10 2022

Ոչ մի վստահություն չկա, որ վաղը իշխանությունը չի ասի՝ եկեք Բերդը տանք, որ Իջևանը պահենք. Արթուր Խաչատրյան



ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելեել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ:

Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ անվտանգություն, բանակ, Արցախ: Բնակիչների հետ զրույցներում Արթուր Խաչատրյանն ասաց.

«Նախորդ երկու պատերազմներից եթե հերոսների անուններ հարցնես, բոլորը միանգամից մի քանի տասնյակ անուններ կտան, իշխանությունները այդ օրինակները ամբողջ հասարակության սեփականությունն էին դարձրել, նրանց մասին խոսում էին, իսկ հիմա մի հերոսի անուն ասել դժվարանում ես: Այս իշխանությանը հերոսներ պետք չեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ