Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.
Ադրբեջանը հրաժարվել է քննարկել ԵԱՀԿ 2023թ. բյուջեն, քանի դեռ չի լուծվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով կազմակերպության դիտորդների խումբ Հայաստան ուղարկելու հարցը։
Ադրբեջանական պատվիրակության հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵԱՀԿ նախագահությունը և քարտուղարությունը իրավասություն և մանդատ չունեին նման առաքելություն ուղարկել Հայաստան՝ առանց հարցը շահագրգիռ կողմերի՝ Բաքվի և Երևանի հետ համաձայնեցնելու, և ԵԱՀԿ-ում պետք է որոշումներ կայացվեն այդ հարցի վերաբերյալ կոնսենսուսի հիմքով:
Դե ի՞նչ. Կարող ենք հետ հաշվարկ սկսված համարել: Հաշվի առնելով, որ Եվրոպայում Ադրբեջանի դերը բարձրացել է (այստեղ ունենք նաև մեր՝ Հայաստանի, բացթողումը) մի շարք պատճառներից ելնելով, կարճ ժամանակ անց «հայասեր», «Հայաստանը փրկող» Եվրոպան կսկսի իր դիտորդներին որպես քաղաքական շահարկման օբյեկտ օգտագործել:
Եվրոպան էլ կոնսեսուսի «խաթեր» Հայաստանին նոր զիջումների կմղի՝ դե իհարկե առանց «դեմոկրատիայի» աշխարհը աշխարհ չի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը