Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Հատկանշականն այն է, որ որոշումը հրապարակվելու էր ժամը 17:00-ին։ Ժամը 16:50 Դատարանի բակ մտավ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան, ինչից հետո արդեն մեր համար պարզ էր դատարանի որոշումը, իսկ որոշման հրապարակումից 2-3 րոպե անց դատական նիստերի դահլիճ մտան ուղեկցող գումարտակի ծառայողները։
Կարծում եմ մեկնաբանելն ավելորդ է…»,- գրել է նա։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում է կայացրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը