02 08 2024

Ոստիկանության գործողությունները ուղղված են բացառապես Լևոն Քոչարյանի նկատմամբ․ Էրիկ Ալեքսանյան



Այսօր՝ օգոստոսի 2-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ընթացքում հետազոտվեցին ապացույցները՝ մասնավորապես տեսանյութեր։

Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ տեսանյութից պարզ է դառնում, որ օրինական և ծառայողական գործունեությանը միջամտելու որևէ գործողություն թե՛ Լևոն Քոչարյանի, թե՛ Սերգեյ Ասատուրովի կողմից տեղի չի ունենում․

«Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ ոստիկանության աշխատակիցները, որոնք 10 հոգուց ավել են, ըստ էության, որևէ բերման ենթարկելու գործընթաց այդ պահին այլ քաղաքացիների նկատմամբ չեն իրականացնում և ուժ կիրառելով, համապատասխան գործողությունները ուղղված են բացառապես Լևոն Քոչարյանի նկատմամբ։ Մյուս անձինք փորձում են Լևոն Քոչարյանին պարզապես ոստիկանության ծառայողների գործողություններից ձերբազատել»։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ