Պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է.
արուսյակ ալեքսանյանը կալանավորվեց: Կատարվածի անունն օրինաչափություն է: Նա հասկանում էր ինչ էր անում: Ավելին, հաշվել էր, թե ընտրել է ուժեղ կողմը: Նրան բացարձակ հետաքրքիր չէր, թե այդ ուժեղ կողմն ինչ դավաճանությունների գնով է: Ինքը շատ լավ գիտեր, թե իր կարգավիճակն ինչ անազնիվ կապերի շնորհիվ է ստացվել: Մտածում էր` դե ինչ խնդիր կա`պատրաստ եմ «օգտակար» լինել դրանց: Հաշվել էր` կմտնի դատավորի պատմուճանի տակ, կստանա անհրաժեշտ ապահովության երաշխիքներ, որը իրեն կիլոմետրերով հեռու կպահի պատժից:
Գիտեր, թե նիկոլների լեզուն հասկացել է: Այնքան լավ է հասկացել, թե իրենից ինչ է պահանջվում, որ գնաց անգամ ընդդիմադիր գործչի սպանության: Ինքը բազմաֆունկցիոնալ հանցագործների մոտ աշխատելն էր ընտրել ու վստահ էր, որ դա է ապահովության իր երաշխիքը: արուսյակը իրեն ուղղված բոլոր զանգերին միշտ շատ ճիշտ պատասխաններ է տվել`բավարարելով այն կողմից հնչեցված սրիկայությունները:
Կասեք արդար է կամ արդարությունն այսպիսին է:
Կասեմ, որ չէ: Արդար չէ, դեռ…
արուսյակի համար արդարությունը հեռու է: արուսյակի արդարությունն առջևում է: Արմեն Գրիգորյանի գործով բացատրություն տալուց է գալու արդարությունը: Արդարության մասին կխոսենք Արմեն Գրիգորյանի սպանության կազմակերպիչների ու կատարողների հատուցման ժամին:
Այսօր կատարվածի անունը սիմետրիա է: Օգտագործված առարկային շպրտում են: Չեն թողնում, որ որոշումներ կայացնի ինքնուրույն, թեկուզև հլուհնազանդ էր: Օգտագործման ժամկետները միշտ էլ սահմանափակ են: Դրանք երբեք անվերջություն չեն տևում, «ինչքան բան ուզում ես արած ունեցի»: նիկոլությունն է տենց կառուցված:
Դավաճաններն ամենաշատը դավաճանվելուց են վախենում:
Պատվեր տվածները`պատվերի առարկա դառնալուց:
Իսկ հիմա թող գալիքի վայելքը պատկերացնեն մնացյալ «վզին դրած», «վզին դրածին ծառա կարգված», «վզին դրածի դրածո» նիկոլի ստրուկները: Դեռ, ոչ հանուն արդարության, այլ հանուն դրանց սարքած տականքների սիմետրիայի ու անխափան ներդաշնակության:
Կյանքն այդպիսին է:
Հ.Գ. Անկեղծորեն ցավում եմ, բոլոր նրանց համար ովքեր արուսյակի պատճառով հայտնվեցին նիկոլական այս դիպվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը