Զանգեզուրի միջանցքի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Բաքվում միջազգային շինարարական ցուցահանդեսների մասնակիցներին դիմելիս։
«Այս տարի ցուցահանդեսը կարեւոր է Ղարաբաղի վերականգնման, ազգային տնտեսության արագ ինտեգրման եւ զարգացման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գործարար կապերի հաստատման տեսանկյունից», - նշել է Ալիեւը:
Այսպիսով՝ Բաքվում շարունակում են ծրագրեր կազմել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են հերքել միջանցք տրամադրելու հնարավորությունը․ ..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը