16 09 2024

ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի

ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի

Մեր երկրի արտաքին քաղաքականության նպատակն ու մտադրությունը հիմնված են աշխարհում միաբևեռ համակարգի գերակայության վերացման և այս ուղղությամբ բոլոր համաձայնագրերի, մասնավորապես՝ ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի: 

Դրա մասին հայտարարել է Առաջնորդության փորձագետների ասամբլեայի փոխնախագահ և Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆին։

«Սրա վրա են հիմնված բարեկամական, տնտեսական, քաղաքական, գիտական ​​հարաբերությունները այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Չինաստանը և Ռուսաստանը, բայց մենք Ռուսաստանին զգուշացնում ենք, որ չնայած բարեկամական հարաբերություններին, երեք կղզիների և Զանգեզուրի միջանցքի տիրապետության հարցերը մեր կարմիր գծերն են»,- ըստ Fars News գործակալության՝ հայտարարել է նա:

Ի պատասխան Թուրքիայի նախագահի խոսքերի, որը հայտարարել է, թե անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու համար, Ալիռեզա Արաֆին հայտարարել է. «Նախ փակեք ձեր երկրում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանատունը և երկրորդ՝ աջակցեք դիմադրության առանցքին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ