«Ռուսների պարագայում մենք շատ հետաքրքիր իրավիճակի ենք ականատես, այսինքն՝ սպասվում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պատանդի կարգավիճակում կհայտնվի այն անձը, որը Հայաստանի անունից ստորագրել էր այդ փաստաթուղթը և գերտերության հավակնություն ունեցող Ռուսատսանը կփորձի հնարավորինս իր մատերի վրա խաղացնել ՀՀ վարչապետին, մինչդեռ, տվյալ պարագայում մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ Փաշինյանը փորձում է մանիպուլյացիաներով , երբեմն շանտաժով կորզել մաքսիմումը «,-այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Ռուսները փորձում են հնարավորինս մեղմ արձագանքել Հայաստանի իշխանության չարաճճիություններին , բայց դա չի նշանակում, որ ինչ-ինչ գործիքակազմեր չի օգտագործվելու։ Շատ շուտտով կլինեն ավելի կոշտ հայտարարություներ, որոնցով բալանսի կբերվեն Հայաստանի արտաքին քաղաքական եկտորները»,-ասաց քաղտեխնոլոգը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը