Շնորհավորում եմ, անցած շաբաթ հայկական ժողովրդավարությունը նոր «փայլուն նվաճումներ» արաձանագրեց: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և հերթով թվարկեց այն նշանակումներն ու ընտրությունը, որոնք արել է իշխանությունը:
«Մենք ունենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, միակուսակցական համակարգից, մենք ունենք ԲԴԽ նախագահ նմույն տեղից: Դրանից որոշ ժամանակ առաջ ՍԴ դատավոր էին ընտրել, որի ուղեղը կազմված է միայն Մարտի մեկ բառակապակցությունից: Հիշեք նաև ՄԻՊ ունենք նույն թևից: Այնպես որ տարօրինակ է, որ միջազգային կառույցները, դեսպանատները չեն ողջունում, չեն արձանագրում այս «առաջընթացը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը