Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հերթական անգամ օրվա իշխանություններն արձանագրեցին Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու պարտականությունից հրաժարվելու մասին: Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին:
Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ աբսուրդային, ակնհայտ սուտ մտքերի վերաբերյալ, իսկապես հետաքրքիր է արդյոք գոնե մեկ ոչ ադրբեջանական լոբիստ, միջազգային իրավունքի մասնագետ, կամ արհեստավարժ դիվանագետ կհաստատի կամ կկիսի այդ խոսքերը: Պնդում եմ ԵՐԲԵՔ: Նման միտք կամ նման ձև Մադրիդյան սկզբունքները չեն մեկնաբանել նույնիսկ մեր թշնամիները, որովհետև դա պարզապես անհնար է: Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից, մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից:
Ակնհայտ է, բոլոր մեր Հայրենակիցներն այլևս առերեսվում են այս իրականության հետ ու բնական է այս իրավիճակից դուրս գալը, նոր բանակցող ունենալն մեղմ ասած օրհասական հարց է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը