Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին «խստիվ խորհուրդ չտալով» Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ չայցելել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։
«Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածը հատում է տարածքով, որը երբեմն ենթարկվում է ադրբեջանական կրակոցների: Ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճանապարհորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում օգտվել այլընտրանքային երթուղիներից»,- ասվում է հայտարարության մեջ։
Խորհուրդ է տրվում չմեկնել նաև Արցախ։ Նշվում է, որ Արցախը չի մտնում Երևանում Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական շրջանի մեջ և այնտեղ հյուպատոսական պաշտպանություն չի կարող իրականացվել։
Ֆրանսիայի դեսպանատունը քարտեզում կարմիրով նշել է վտանգավոր գոտին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը ևս նման հայտարարություն է տարածել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը