«168 Ժամ»-ը գրում է․ «Դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում Ֆրանսիան սկսել է հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը սկսել է տեղեկություններ հավաքել գործի մանրամասների վերաբերյալ, իսկ նախօրեին Փարիզից Երևան է ժամանել հեղինակավոր «Լը Մոնդ» պարբերականի մի լրագրող, որը մեկ ժամից ավելի տևած հանդիպում-հարցազրույց է անցկացրել երկրորդ նախագահի հետ:
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ օր առաջ:
Մեզ առայժմ չհաջողվեց ճշտել, թե երբ է հրապարակվելու այդ հարցազրույցը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը