30 10 2020

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է սահմանափակել ՀՀ տարածքում շրջագայությունները

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է սահմանափակել ՀՀ տարածքում շրջագայությունները

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատունն այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներին սեպտեմբերի 27-ից արցախա- ադրբեջանական շփման գծի երկայնքով սկիզբ առած ռազմական իրադարձություններով պայմանավորված, զգուշություն ցուցաբերել։ 

Դեսպանատան կողմից տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որտեղ սեպտեմբերի 27-ից վերսկսել են ռազմական գործողությունները, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանում գտնվող ընտանիքների, հարազատների, ընկերների և ծանոթների վրա։

Դեսպանատունը Հայաստանում ապրող Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է հնարավորինս սահմանափակել շրջագայությունները ՀՀ տարածքում, զերծ մնալ այս տարածքով այլ երկրներ այցելություններից, հնարավորության սահմաններում նախատեսել վերադարձ Ֆրանսիա, ինչպես նաև հետաձգել Հայաստանի Հանրապետություն կատարվելիք առաջիկա այցելությունները։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև ընդհանուր զորահավաք շրջանակներում 18-ից 55 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցողներին, արգելված է լքել Հայաստանը։ Դեսպանատունը մեկ անգամ ևս հաստատում է՝ բացառապես խիստ անհրաժեշտության դեպքերի, զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի և ռազմական գործողությունների անմիջական տարածքներ այցելություններից»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ