Իշխանությունների թրքահաճո, անադեկվատ գաղափարախոսությունը, «խաղաղության դարաշրջանը» բերեց նրան, որ այսօր ՀՀ-ն իրականում մասնատման վտանգի առջև է կանգնած: Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
Աբովյանը վստահ է՝ խաղաղության միակ բանաձևը երաշխավորված ռազամատնտեսադիվանգիտական հարվածի հնարավորությունն է Թուրքիային կամ Ադրբեջանին:
«Մենք պետք է հասկանանք մի բան՝ այն տեսլականը, որը ենթադրում է քաղաքակիրթ քննարկում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բերելու է և բերել է պատերազմի: Թուրքիան և Ադրբեջանը նպատակ չունեն խաղաղություն կնքելու, նպատակ ունենք մեզ ոչնչացնելու: Իրենց պետք չէ լոկ Արցախը, լոկ սահմանամերձ տարածքները, իրենց պետք է Հայաստանը մասնատել»,- ասաց Աբովյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ոչ ոք չի կարող ՀՀ-ին պշտպանել , մինչև ինքներես մեզ չպաշտպանենք.
«Որ վայրկյանից հետո պետական տեսլականը փոխվի, որ մենք ենք պատասխանտուն և մենք պետք է մեզ պաշտպանենք, գործընկերներն էլ կհայտնվեն, դաշնակիցներն էլ մեր կողքին կկանգնեն»:
Հարցազրույցը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը