Իրոք մենք պետք է արձնագրենք, որ ունենք համախառն ներքին արդյունքի աճ, բայց ես ցանկանում եմ ինքս ինձ հարց տալ՝ կառավարության ո՞ր նախաձեռնության, բարեփոխումների ո՞ր ծրագրի իրականացման արդյունքում է արձանագրվել այս աճը: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Դուք չեք գտնի սրա պատասխանը, որովհետև կառավարության գործունեությունը և այս աճն իրար հետ որևէ կապ չունեն: Այս աճը տեղի է ունեցել անկախ, նույնիսկ ի հեճուկս կառավարության: Միջազգային զարգացումները բերել են նրան, որ բավականին մեծ քանակությամբ մասնագիտական ներհոսք է եղել Հայաստան, նաև դրա հետ կապված դոլարային ներհոսք է եղել, և այո, այս առումով Հայաստանում այ-թի ոլորտը, որը վատ վիճակում չէ, դարձել է պահանջված»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը