19 09 2022

Մեր տղերքին անուն-ազգանունով տանում եք բանակ, անանուն բերում դնում եք հողի տա՞կ. Սևակ Հակոբյան

Մեր տղերքին անուն-ազգանունով տանում եք բանակ, անանուն բերում դնում եք հողի տա՞կ. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.

Մեր տղերքին անուն-ազգանունով տանում եք բանակ, անանուն բերում դնում եք հողի տա՞կ

Պաշտպանության նախարարությունը թքած ունի հանրության պահանջի վրա ու չի հրապարակում զոհված զինծառայողների՝ մեր հերոսների անունները։ Չի հրապարակում վիրավորների անունները ու թիվը․ խաբում են, ֆռացնում են, թե՝ պետք է ճշտենք, անընդհատ թարմացվում են թվերը և այլն։

Սուտ է, մինչև հիմա չեն հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները, վիրավորների թիվն ու անունները։ 44-օրյայից մինչև հիմա չե՞ն թարմացրել։ Չեն հարգում որովհետև մեր հերոսներին։

Հարց ունեմ Նիկոլին ու Պապիկյան Սուրենին․ դուք զորակոչի ենթակա տղերքին մի քանի ամիս առաջ արդեն «повестка» եք ուղարկում, գրում եք, չէ՞, այսինչ այսինչի այսինչյան, այսինչ օրը պետք է գաս գնաս երկու տարի հանուն հայրենիքի ծառայես։

Էդ բանակ տանելիս մարդիկ անուն ազգանուն ունեն, որ զորահավաքակայանում հայտարարում եք, թե ով որ զորամասում պետք է ծառայի, էդ ժամանակ անուն ունեն, էն որ տրուսիկ ու կլուբնիկ եք տալիս, նկարում ու Զինուժով ցույց եք տալիս, թե նախկինում անտռուսիկ էին, հիմա հազիվ հագան, էդ ժամանակ անուն էլ ունեն, ազգանուն էլ, հայրանուն էլ։ Բա էդ ո՞նց եղավ, որ ձեր պարտության տարած պատերազմներում զոհվեցին ու դարձան անանուն։

2 ամսվա ծառայողին տանում եք սահման, անուն ունի էդ ժամանակ, զոհվեց անունը կորում է՞։ Անանուն հերոս էր, զոհվեց, բերիք դրիք հողի տա՞կ, այ պիղծ շանորդիք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ