10 09 2022

Ակտիվորեն քննարկվում է Հայաստանում փետրվար ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը. Դավթյան

Ակտիվորեն քննարկվում է Հայաստանում փետրվար ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը. Դավթյան

Էներգետիկ համակարգին առնչվող տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստանում, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում 2023 թ. փետրվար ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Պլանավորվում է, որ միջին կշռված սակագինը կբարձրանա մոտ 5 դրամով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Ու թեև սա դեռևս վերջնականապես ճշտված տեղեկություն չէ, նման զարգացումն առավել քան տրամաբանական կլինի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝

ա. շուկայի խիստ ժամանակավրեպ ազատականացումը,

բ. վարկային հսկայական բեռը,

գ. գազի գնի բարձրացումը խոշոր սպառողների, այդ թվում՝ ՋԷԿ-երի համար,

դ. համակարգի ապաանվտանգայնացումն ու անփույթ կառավարումը և այլն:

Հետևանքների մասին խոսելը, թերևս, անիմաստ է: Հետևենք զարգացումներին»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ