10 09 2022

Ալեն Սիմոնյանը իր հայտարարություններով ընդամենը կատարում է Նիկոլ Փաշինյանի ցուցումը. Արծվիկ Մինասյան



Փաստն այն է, որ Ալեն Սիմոնյանը իր հայտարարություններով ընդամենը կատարում է Նիկոլ Փաշինյանի ցուցումը: Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Փորձել լինել ավելի անտակտ, լինել ավելի անդաստիարակ և բացարձակ չկարևորել իր սահմանադրական կարգավիճակը... ինչպես կարող է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը՝ անտեսելով Սահմանադրությունը կանոնակարգ օրենքը, իր պատականությունները որպես ԱԺ բնականոն աշխատանք երաշխավորող, որպես քաղաքական կոնսուլտացիաների հրավիրման պատասխանատու անձ, որպես մեծամասնության ներակայացուցիչ, ինչպե՞ս կարող է այդպիսի անձը նման հակասական կերպարով հանդես գալ. դրա բացատրությունը անձական վրեժխնդրությունն ու Փաշինյանի ցուցում կատարելն է: Այս մարդու վարքագծում չկա որևէ պետական մտածողություն, այս մարդու վարքագծում հաշվի առնելով իր հայտարարությունները, չկա որևէ լիազորությունների պատկերացման տիրույթ»,-ասաց Մինասյանը:

Մինասյանը նշում է՝ ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցում նիստերին, դա համարվում է կանոնակարգի խախտում, իսկ իրենք որ չեն մասնակցում նիստերին հանկարծ համարվում է օրինաչափ երևույթ: 

«Ուզում եմ հիշեցնել, երբ որ ընդդիմադիր պատգամավորների ստորագրությամբ հրավիրվում էր արտահերթ նիստեր, ինչո՞ւ որպես մեծամասնության ներկայացուցիչ ինքը կոչ չարեց մասնակցել: Մեծամասնությունը այս պահի դրությամբ ապալեգիտիմացնում է կամ լեգիտիմությունը կասկածի տակ է դնում խորհրդարանական աշխատանքների»,-ասաց Մինասյանը:

Ընդդիմադիր պատգամավորը անդրադռանալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը չի բողոքարկել 2021 թվականի ընտրությունների արդյունքները, նշեց.

«Հանուն այդ աթոռի պատրաստ են կեղծելու իրականությունը, սուտ խոսքեր վերագրել տարբեր մարդկանց, այդ թվում ընդդիմադիր գործիչներին... Ընդդիմությունը և' բողոքարկել է ընտրությունների արդյունքները, և' փաստեր է նշել, հրապարակել է դրա մասին: Մենք ողջամտորեն մտածում էինք, որ մտնելով խորհրդարան հնարավոր կլինի այս մարդկանց բերել պետականության դաշտ, բայց խորհդարանի աշխատանքների ընթացքում պարզվեց, որ այս մարդիկ  հատուկ կանխամտածված այլանդակում են պետական ինստիտուտները, հանուն աթոռի պատրաստ են զիջել հայրենիքը... ամեն ինչ անում են, որ աթոռները պահելով հարստանան»,-ասաց նա:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ