Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, եթե Վրաստանից չվերահսկվող Աբխազիան միանա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, կողմերի համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել ՌԴ քաղաքացիների կողմից «հանրապետությունում» հողերի գնման վիճահարույց հարցի դրական լուծման շուրջ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Զատուլինն այսպես է արձագանքել Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի երեկվա հայտարարությանը, թե «հանրապետությունը պատրաստ է միանալ Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների միութենական պետությանը, որը կարող է ստեղծվել Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո»։
Զատուլինի խոսքով, Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիների կողմից հողեր գնելու հարցի դրական լուծումը ձգձգվում է աբխազական հասարակության մեջ տարածված վախի պատճառով։
Զատուլինի խոսքերը վրդովմունք են առաջացրել աբխազական հասարակության մեջ։ Սոցցանցերի աբխազական հատվածում առավոտից նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի ալիք է բարձրացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը