Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հատուկ դատավորների և իրենց կազմերի համար`
֊ Գիտեք չե՞, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալը դժոխքի մեջով է անցնում մինչև իրեն հասցնում են դատարան։ Չգիտե՞ք` դե իմացեք։ Այս կյանքում ոչինչ բացառված չէ` մի օր կարող եք այդ ամբաստանյալի վիճակում հայտնվել, ու Ձեր հետ կվարվեն հենց այդպես, ինչպես Դուք եք վարվել։ Բա, որ գիտեք` ինչու՞ ուշադիր չեք լինում, որ գոնե Ձեր քեֆը տված ժամանակ գնացած արձակուրդում մարդկանց իզուր չտանջեն։ Նիստը նշանակում ու "մոռանում եք" ուղեկցողներին ասեք, որ բան է փոխվել։ Լավ մեր մասին չեք մտածում` ոչինչ, գոնե Ձեր զոհերի մասին մտածեք` կմեռնեն` արյունը կմնա Ձեր ձեռքերի և երեխաների անունի վրա` մարդ եղեք։
Հատկապես սա վերաբերում է Վերաքննիչի Արմեն Դանիելյանին ու իր կազմին։ Էլ չեմ ասում այդ նենգ "շուստրիությունը", որ նիստերը շուտ նշանակում է ու այնպես ծանուցում, որ ուշ ստանաս` մի արեք` վատ բան է` շատ վատ երևույթ։
Հիմա Աջափնյակի և առաջին ատյանում կալանքի գործեր քննողների վերաբերյալ` Ձեզ ո՞վ է ասել, որ Վերաքննիչ գործը կարող եք ուղարկել երբ ուզեք` էդ ի՞նչ Արմեն Դանիելյանություն դվա է։ Մարդկանց ճակատագրերի հետ ոնց ուզում եք նիկոլավարի խաղում եք` գոնե գործը /բողոքը ստանալուց/ ժամանակին ուղարկեք։ Հա` ու սուտ չխոսեք` Դուք այդքան ոչ զբաղված եք, ոչ էլ մարդկայնորեն իրավունք ունեք այդքան ու այդպես պահելու, որ Ձեզ հասկանան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը