22 08 2022

Հնացած գրքերը պետք չէ նվիրաբերել մարզերին, դրանք եթե դուրս ենք գրել, ուրմեն հին են. Քաղաքապետ



Երևանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Կան գրքեր, որոնք մեզ այլեւս պետք չեն, եւ դրանք պետք է դուրս գրվեն: Ընդ որում, պետք է բացառել այդ գրքերն այս կամ այն մարզերում տարածելու տրամաբանությունն ու հնարավորությունը։ Մենք չպետք է դրանց բաժանենք: Մարզերը պետք է նոր գրքերով ապահովվեն։ Այդ նույն գրքերը, որոնք մեզ պետք չեն եւ որոնք մենք փաստացի դուրս ենք գրում, պիտանի չեն։ Անպետք գրքերը ոչ մեկին նվիրել պետք չէ»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ