Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանկարծ հիշել են դատապարտված գերության մեջ գտնվող հայերին և այցելել նրանց։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այցի նպատակն էր ուսումնասիրել կալանքի ու բուժման պայմանները, կալանավորների իրավունքների ապահովման վիճակը հիմնարկներում։
Օմբուդսմենի գրասենյակը պնդում է, որ կալանավորների հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, նրանց իրավունքները ապահովված են, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը