08 09 2021

Ձմռանը սառույց են լցրել խցերում, ստիպել գետնին քնել. ՄԻՊ-ը՝ հայ գերիների պահման պայմանների մասին



Ադրբեջանում պահվող հայ գերիներին ստիպել են, որպեսզի դրական խոսքեր ասեն իրենց հանդեպ վերաբերմունքի մասին, երբ նկարահանումներ են իրականացվել: Այս մասին հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սուտ տեղեկությունների ստացման նպատակը եղել է ակնհայտ։ Օրինակ՝ զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելան) եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է տունը, ինչի հետևանքով մահացել է 50 ադրբեջանցի։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել. հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին, զրկել են սննդից», - ներկայացրեց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ