Ադրբեջանում կայացել է երկու հայ գերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։
Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է, այսպես կոչված, ահաբեկչության մեջ։ Նիստը կայացել է Սադունչինի շրջանային դատարանում ։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, պետական մեղադրողն առաջարկել է Սարգսյանին դատապարտել 20, իսկ Ռաֆայելյանին ՝ 19 տարվա ազատազրկման։ Դատախազը նաև պնդել է, որ հայ գերիները պատիժը կրեն խիստ պայմաններով ուղղիչ գաղութում։
Երկու հայ գերիներին շինծու գործերով մեղադրում են Ադրբեջանի սահմանը անօրինական հատելու, անօրինական ձևով զենք կրելու և Քարվաճառի շրջանում ականապատման աշխատանքներ իրականացնելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը