10 08 2022

Այս օրերին լուծվում է Արցախը Հայաստանից կտրելու գործընթացը. Խոսրով Հարությունյան



Խնդիրը միայն Աղավնոն, Բերձորը, կամ Սուսը չեն, ըստ էության, այս օրերին լուծվում է Արցախը Հայաստանից կտրելու, անջատելու գործընթացը: Ասուլիսի ժամանակ ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Մենք ականատես ենք այն գործընթացին, որն անկասկած ունենալու է  անդառնալի հետևանքներ թե՛ արցախահայութայն համար, թե՛ Հայաստանի համար»:

Խոսրով Հարությունյանը նաև անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նշեց. «Պետք է ենթադրել, որ այս փաստաթուղթը չի ենթադրել, որ ալտերնատիվ ճանապարհը կառուցելուց հետո Բերձորը, Աղավնոն և Սուսը պետք է հայաթափվեն, որովհետև հենց Ադրբեջանը ստանձնում է այդ փաստաթղթով հայաբնակ այս բնակավայրերի միջև երթևեկության կամ կապի անվտանգ ապահովումը»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ