«Կարծես Էդմոն Մարուքյանը մրցավազքի է մտել՝ առավելագույն հիմարություններ դուրս տալու հարցում»․ այսպես արձագանքեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ հտաուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով ընդդիմությանը մեղադրել է Ադրբեջանի վերջին հարձակումների համար։
«Էդնոն Մարուքյանի գրառումից հետո, այն ինչ սոցիալական մեդիայում է կատարվում, կարծում եմ արդեն 18+ է, այսինքն՝ Էդմոն Մարուքյանի այսօրվա վիճակը տխրեցնող չասեմ, բայց՝ ահավոր է»,- ասում է Գեղամ Մանուկյանը։
Իսկ, առհասարակ, ընդդիմությանը հասցեագրված անհարկի մեղադրանքների մասով մեր զրուցակիցը նշեց․ «Մեկ տարի շարունակ ընդիմությունը Բերձորի մասին բարձրաձայնում էր, մեկ տարի շարունակ ասում էր՝ ժողովո՛ւրդ սրանք այլընտրանքային ճանապարհ են կառուցում, ժողովո՛ւրդ սրանց պետք է օր առաջ հեռացնել , լսել են մեր զինակիցները, տասնյակ հազարավոր մարդիկ, բայց՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդ միայն։ Բոլորը կոմֆորտ զոնայի մեջ , բոլորը վայելել են իրենց կյանքը պայմանական։
Երկրի կառավարումը, ցավալիորեն, ուզենք-չուզենք այդ մարդկանց ձեռքն է, որովհետև Երևան-Մոսկա-Կրեմլ -Կառավարության շենք զրույցի իրավունքը մնում է այդ անմեղսունակի ձեռքում։ Արգելակել, այո՛ փորձել ենք արգելակել՝ Արցախ պարբերակայն այցերով, Արցախի իշխանությունների հետ շփումներով, այդ մասին բարձրաձայնելով։ Հայրենիքի կորստի հարց է․ բայց մեր երկրում, որ մենաքիչը պետք է մեղադրել այսօր, «Դիմադրություն» շարժմանն ու շարժման առաջին շարքերում կանգնածներին են, տասնկակ հազարավոր մարկանց, ովքեր ամիսներ շարունակ այդ անհանգստությունից դրդված թողել են տուն, ընտանիք , աշխատանք, փողոցից տուն չեն գնացել։ Այդ մարդիկ հասկացել են այսօրվա վտանգը և փողոցում են եղել, ՖԲ-ի առաջ ստատուսներ գրելով ընդդիմությանը քննադատող չեն եղել»,- ասաց Գեղամ Մանւոկյանը։
Թեման շարունակում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը